Հակառկորդը շարունակում է խախտել հրադադարը. 2500 կրակոց մեկ օրում

Հակառկորդը շարունակում է խախտել հրադադարը. 2500 կրակոց մեկ օրում

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը ճնշվել է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Հուլիսի 21-ին ևս ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները տարօրինակ չեն, այլ շատ սովորական երևույթ են, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Սա Ադրբեջանի պահելաձևն է, ապրելակերպը: Հակառակորդը հատկապես ակտիվանում է համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ, կարևոր հանդիպումներից անմիջապես առաջ կամ հետո: Նրան արդեն պետք էր լավ ճանաչել ու չզարմանալ: Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ այդպիսի գործողություններն արդեն կանխատեսելի են ու տարօրինակ զարգացում նա չի տեսնում:

Հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին: Քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 21-ին մեկնել է Ադրբեջան: Տարածաշրջան այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---