Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը՝ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք

Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը՝ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք

PanARMENIAN.Net - Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը՝ փոխարինելով Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Պատրիարքը կվերանվանվի ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան կաթողիկոս-պատրիարքի:

Պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ Լիբանանում, գրում է Nouvelles d'Arménie ամսագիրը:

Եպիսկոպոս Կապրոյանը մինչև 2013-ի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոս է եղել:

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934-ի նոյեմբերի 15-ին՝ Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977-ին:

Հունիսի 25-ին 75 տարեկանում վախճանվել էր Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Նա ծնվել էր 1940-ի հունվարի 17-ին՝ Կահիրեում: 1999-ից զբաղեցնում էր Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարքի պաշտոնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---