Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը27 հուլիսի 2015 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիա) ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել՝ հուլիսի 24-ին անհայտները պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը։ Այս մասին հայտնել է Ֆրեզնոյում Հայաստանի հյուպատոս Պերճ Աբգարյանը: «Շատ ցավալի է, և շատ հիասթափված եմ: Հուշարձանը խորհրդանշական ու պատմական նշանակություն ունի մեր համայնքի համար։ Այն պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների հանդեպ հանդուրժող չլինելու ուղղությամբ»,-ասել է Աբգարյանը՝ հավելելով, որ վանդալիզմը «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», գրում է Tert.am-ը: Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարլելիցին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC) էր ստեղծել: Դրա կազմում են տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: AGCC-ի ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվել է Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ: Ինն ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթը, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |