Վնասով աշխատող ՀԷՑ-ը 5 տարում մոտ 5,2 մլրդ դրամ է նվիրաբերել «Լույս» հիմնադրամին28 հուլիսի 2015 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Մեծ վնասներով աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը 5 տարվա ընթացքում մոտ 5,2 մլրդ դրամ է նվիրաբերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնադրած և նրանց կողմից կառավարվող «Լույս» հիմնադրամին: Միաժամանակ՝ 2010-2014-ը ՀԷՑ-ը, ընդհանուր առմամբ, կրել է 16,1 մլդր դրամի վնաս, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը ՀԷՑ-ը հիմնավորել է իր կրած կորուստներով: Այն 2014-ին 157,3 մլրդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10,7 մլրդ դրամ: Հարցին, թե ինչու է խոշոր վնասներ կրող ընկերությունը ֆինանսավորել «Լույս» հիմնադրամը, ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը պատասխանել է, որ ՀԷՑ-ի պես խոշոր կազմակերպությունը չի կարող չմասնակցել երկրի կյանքին, որտեղ ծավալում է իր գործունեությունը: «Բարեգործությունը սակագնի հետ որևէ կապ չունի, սա արվում է սեփականատիրոջ ցանկությամբ»- ասել է նա: «Լույս»-ի հաշվետվության համաձայն, 2014-ին ՀԷՑ-ը հիմնադրամի խոշորագույն հովանավորն էր: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավար, կառավարման անդամ Իլնար Միրսիյապովը հայտնել է, որ ՀԷՑ-ի վնասները առաջացել են սակագնային կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում, 2014-ին ավելացել են 8%-ով: «Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով նաև հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Համահիմնադիրն է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Լույսի» նպատակն ուսանողների ուսուցման ֆինանսավորումն է օտարերկրյա առաջատար բուհերում: Հիմնադրամը կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |