Android-սմարթֆոնների մոտ 95%-ը խոցելի է հաքերների համար28 հուլիսի 2015 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մուլտիմեդիային Stagefright «շարժիչը», որը լայնորեն կիրառվում է Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սարքերում, կրիտիկական խոցելիություն ունի: Zimperium թիմի տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնում են, որ դրանք կարող են պոտենցիալ սպառնալիք դառնալ Android-ով աշխատող սմարթֆոնների մեծ մասի համար: Մասնագետները 7 խոցելիություն են հայտնաբերել, որոնք թույլ են տալիս հեռահար կարգով կոտրել Android-սարքերի մինչև 95 տոկոսը: Դրա համար չարագործին բավարար կլինի իմանալ զոհի հեռախոսահամարը և մուլտիմեդիային (MMS) հաղորդագրություն ուղարկել: Ընդ որում, հաջողության համար չի պահանջվում, որ օգտատերը կարդա հաղորդագրությունը և գործարկի կցված ֆայլը` բավարար կլինի, որ սմարթֆոնն ընդունի MMS-ը: Zimperium մասնագետների գնահատմամբ, որոշ հին սմարթֆոններում հաքերները կարող են ամբողջական մուտք ապահովել խմբագրական իրավունքներով: Այլ դեպքերում խոցելիությունը կարող է հասանելի դարձնել բարձրախոսն ու տեսախցիկը` թույլ տալով հետևել զոհին: Թիմն անհրաժեշտ պատչեր է ուղարկել Google` սխալները շտկելու համար: Դրանք ուղարկվել են 2015-ի ապրիլին և մայիսի սկզբին: Google-ում պատչերը ակտուալ վարկածում Android-ին են տեղադրել և տարածել են սարքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Սակայն քանի որ արտադրողները դանդաղ են թարմացումներ թողարկում, սմարթֆոնների մինչև 95 տոկոսը խոցելի է մնում հարձակումների համար: Սակայն անհրաժեշ ափդեյթներն արդեն տեղադրվել են Silent Circle ընկերության Google Nexus 6-ում և Blackphone սմարթֆոնում: Հարձակումների ենթակա չեն նաև սարքերը, որոնք օգտվում են Android-ի հին (մինչև 2.2) տարբերակներից: Բացի այդ, խոցելի է նաև Mozilla Firefox բրաուղերը (Android-ի, Windows-ի և Mac տարբերակների համար) և Firefox OS օպերացիոն համակարգը, քանի որ օգտագործված է Stagefright տարբերակը: Պատչը ավելացրել են մայիսյան թարմացումներին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |