Նախարար. «Նաիրիտ»-ը պոտենցիալ ներդրող չունի, բայց ընկերության սնանկացումը ձեռնտու չէ28 հուլիսի 2015 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանն այսօրվա դրությամբ չունի պոտենցիալ ներդրող, հուլիսի 28-ին ԱԺ-ում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Խորհրդարանում ներկայացվել են գործարանի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքները: «Որքան ինձ հայտնի է, նման ներդրող չկա: Այս ժամանակահատվածում, ինչ ես նախարար եմ, որևէ ներդրող չի եղել, կոնկրետ առաջարկություններով որևէ մեկը չի դիմել», - ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը: Զախարյանը նաև հայտարարել է, որ «Նաիրիտ»-ը կամ պետք է վերագործարկվի` վստահելի ներդրողների միջոցով, կամ լուծարվի, ինչը կապված կլինի լուրջ բնապահպանական խնդիրների ու ծախսերի հետ: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապրիլի 7-ին դիմել է Երևանի Շենգավիթ վարչական դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել գործարանը, սակայն արդեն մի քանի անգամ շարունակվող դատական նիստերի արդյունքում ոչինչ չի որոշվել: Հուլիսի 1-ին դատարանը որոշել է հետաձգել նիստը մինչև սեպտեմբեր: «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է 1,2 մլրդ դրամ: «Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, քանի որ դա բերելու է լուրջ ֆինանսական ծախսերի ու անվտանգության հետ կապված խնդիրների: Այնպես որ պատասխանատու հայտարարում եմ՝ կարծիքը, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման, իրականությանը չի համապատասխանում: Կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»,- ասել է նախարարը: Զախարյանի խոսքով՝ 2006-2008-ին աշխատելու ընթացքում «Նաիրիտ»-ը կուտակել է ահռելի պարտքեր, որը 2008-ին կազմել է 17,5 մլրդ դրամ: Միաժամանակ, մինչև խոհրդարանում քննարկումներ էին, գործարանի աշխատակիցները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ ինչպես գործարանում անցկացված նախորդ 2 աուդիտը, այնպես էլ այս խորհրդարանական լսումները կրելու են զուտ ձևական բնույթ: Նրա խոսքով՝ քննարկմանը չեն մասնակցում մասնագետները, և հարց է առաջանում, թե ում հետ են իշխանությունները քննարկումներ իրականացնելու: Անդրադառնալով աշխատավարձերին՝ Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչ այս պահն աշխատավարձ վճարվել է ընդամենը 400 հոգու: Նրա խոսքով՝ եթե հուլիսի 29-30-ին բոլոր նաիրիտցիների աշխատավարձերը վճարված չլինեն, իրենք անհնազանդության ցույցեր ու բողոքի ակցիաներ կկազմակերպեն: Աշնանը Ազգային Ժողովում «Նաիրիտի» հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |