Samsung-ը Galaxy Note-ի նոր տարբերակը կներկայացնի օգոստոսի կեսին28 հուլիսի 2015 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի նոր սերնդի Galaxy Note 13 ֆաբլետը 2015-ի օգոստոսի 13-ին: Սարքի շնորհանդեսը տեղի կունենա Նյու Յորքում` Լինքոլն կենտրոնում Unpacked-2015 միջոցառման շրջանակում: Samsung-ը Galaxy Note-ի նորագույն մոդելներն ավանդաբար ցուցադրում էր սեպտեմբերին: Սակայն այս տարի շնորհանդեսը տեղափոխել են օգոստոսին: Ինչպես ենթադրում են մասնագետները, տեղափոխությունը կապված է Apple-ի հետ մրցակցային պայքարում առաջին քայլի առավելությունը ստանալու ցանկության հետ, քանի որ ամերիկյան կորպորացիան վերջապես հետաքրքրվեց ֆաբլետների ոլորտով, երբ անցյալ տարի գործարկեց iPhone 6-ն ու iPhone 6+-ը: Նորագույն Galaxy Note մոդելից հետո Samsung-ը կարող է ներկայացնել կողային եզրերի կորությամբ Galaxy S6 Edge+ նորույթը: Նման քայլը կարող է նշանակել, որ կորեական ընկերությունն ամբողջ ուժով փորձում է գերիշխել սմարթֆոնների մեծ սեգմենտում, որտեղ Apple-ը հաջողակ դարձավ արդեն առաջին 2 մոդելներից հետո: Ըստ TechCrunch պորտալի, Unpacked-2015 միջոցառումն օգոստոսի 13-ին ուղիղ կհեռարձակվի Samsung Mobile Youtube-ալիքում: Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |