Մոտ $150 մլն՝ «Հին Երևան» ծրագրի իրականացմանը28 հուլիսի 2015 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացման նպատակով ներդրվելու է մոտ $150 մլն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հուլիսի 27-ին շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահին ընդունելու ժամանակ: Սրմաքեշն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են: Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու ԼՂՀ զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը: Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Կառավարությունը 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ էր ճանաչվել Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը: Ըստ քաղաքապետարանի, դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդն ու Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Աբրահամյանը բարձր է գնահատել Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են ՀՀ տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը կարևորել է նաև գործարարի ներդրումային ծրագրերն Արցախում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում և ԼՂՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: «Հին Երևան»-ի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |