Ադրբեջանը՝ հարևանների հետ վատ հարաբերություններ ունեցողների վարկանիշի հնգյակում28 հուլիսի 2015 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ավտրալիական Institute for Economics and Peace կազմակերպությունը հրապարակել է հարևանների հետ ամենալարված հարաբերություններ ունեցող երկրների վարկանիշային ցանկը. Ադրբեջանն առաջին հնգյակում է՝ Ուկրաինայի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Լիբանանի հետ: Վարկանիշը կազմելուց կազմակերպությունն առաջնորդվել է մի քանի չափանիշներով և իրավիճակը գնահատել 1-ից 5 բալանոց համակարգով: Նշված 5 երկրում իրավիճակը գնահատվել է 5 միավոր, գրում է Artsakhpress.am-ը: Իրավիճակը 4 միավոր է գնահատվել 11 երկրում, որոնց շարքում է Հայաստանը՝ Հարավային Սուդանի, Սոմալիի, Սուդանի, Պակիստանի, Լիբիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի, Էրիթրեայի, Իրանի, Հարավաֆրիկյան Հանրապետության հետ: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30 հազար գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն և Ռուսատանը գնահատվել են որպես 3 միավոր ունեցող երկրներ: Դանիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան և Շվեյցարիան հարևանների հարաբերությունների իրավիճակով գնահատվել են 1 միավորով և համարվել հարևանների հետ ամենակայուն հարաբերություններ ունեցող երկրները: Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կտրուկ խզվեցին 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացրած հանրաքվեից հետո: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասն արտահայտվեց ՌԴ-ին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդն անկախություն հռչակեց: Ապա Ռուսաստանին միանալ ցանկացան նաև Դոնեցկը և Լուգանսկը, որտեղ մինչև հիմա ընթանում են բախումներ Ուկրաինայի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |