10 հոկտեմբերի 2006 - 14:46 AMT
Վահան Հովհաննիսյան. Ռուսաստանի համար Վրաստանն ավելի մոտ եւ եղբայրական է, քան Հայաստանը
Նոյեմբերի 6-ին Երեւանում տեղի կունենա Հայ-ռուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը մտադիր է նիստում քննարկել Հայաստանի վիճակը, կապված ռուս-վրացական հարաբերությունների լարվածության հետ: «Վրաստանի այս գործողությունները նպատակ ունեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից ցանկացած գնով: Գուցե նա անում է դա դրսի պատվերով, գուցե ինքնուրույն, սակայն նրա քաղաքականության էությունը դա է»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: Նրա խոսքերով, Հայաստանի գործողությունները պետք է ուղղված լինեն տնտեսական վտանգի նվազեցմանը Վրաստանի հանդեպ ՌԴ կողմից պատժամիջոցների կիրառման շրջանում:

Միեւնույն ժամանակ Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար Վրաստանն ավելի մոտ եւ եղբայրական է, քան Հայաստանը: «Նրանց կրոնը նույնն է, ավելի հին են պատմական կապերը: Ոչ թե Հայաստանը, այլ հենց Վրաստանն է Ռուսաստանի ֆորպոստը: Սակայն ներկայիս վրացական ղեկավարությունը ցանկանում է վրաց ժողովրդին դարձնել դեմքով դեպի Արեւմուտք»,-նշել է նա: Նա նաեւ ասել է, որ եթե Աբխազիան եւ Հարավային Օսեթիան չեն ցանկանում ապրել Վրաստանի հետ, դա նրանց գործն է: «Չեմ կարծում, որ հայերը պետք է միջամտեն հարեւան պետությունների ներքին գործերին»,-հավելել է Հովհաննիսյանը: