Հայտնաբերվել է երկրային տիպի ամենամոտ էկզոմոլորակը31 հուլիսի 2015 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ժնևի աստղադիտարանի աստղագետները «Սփիտցեր» տիեզերական աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են երկրային տիպի ամենամոտ էկզոմոլորակը` «գերերկիրը»: Այն Երկրից 21 լուսային տարի տարածության վրա է, սակայն բնակության համար պիտանի գոտուց դուրս է: Աստղագիտության մեջ «բնակելի գոտին» տիեզերքի պայմանական այն հատվածն է, որն առանձնացվել է այն հաշվարկով, որ պայմաններն այնտեղ մոտ են Երկրի պայմաններին և կա ջուր հեղուկ վիճակում: Համապատասխանաբար, այդպիսի մոլորակները բարենպաստ են համարվում Երկրի կյանքին նման կյանքի առաջացման համար: Էկզոմոլորակ է կոչվում այն մոլորակը, որը պտտվում է այլ աստղի շուրջ, ոչ Արգեկի: Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ականներին: Այժմ այդպիսի մոլորակները հայտնաբերվում են առավել կատարելագործված գիտական մեթոդներով: 2015-ի ապրիլի 23-ի դրությամբ հաստատված է 1915 էկզոմոլորակի գոյությունը 1210 մոլորակային համակարգում, որից 481-ն ունի մեկ մոլորակից ավելին: Պետք է նշել, որ հուսալի թեկնածուների քանակը շատ ավելի մեծ է: Kepler նախագծով 2015-ի հունվարի դրությամբ հաշվարկված էր 4175 հուսալի թեկնածու, սակայն հաստատված կարգավիճակ ստանալու համար հարկավոր է, որ մոլորակները կրկին անգամ ֆիքսվեն երկրում տեղադրված աստղադիտակներով: «Սփիտցեր» տիեզերական աստղադիտակը թույլ տվեց հետևել էկզոմոլորակի փոփոխություններին HD 219134 աստղաի համակարգում` պայծառության պարբերական նվազմանը, կապված նրա հետ, որ օբյեկտն անցնում էր լուսատուի սկավառակի առջևով: Դրա շնորհիվ աստղագետները կարողացան ճշտել մոլորակի չափերը, ինչպես նաև մի շարք ենթադրություններ անել բաղադրության մասին: Տվյալները ցույց տվեցին, որ մոլորակի տրամագիծը երկրայինի 1,6 է կազմում: Նրա զանգվածի մասին նախորդ տվյալների հիման վրա գիտնականներին հաջողվել է որոշել նրա խտությունը` այն կազմել է 5,89 +/- 1,17 գ խսմ համար, ինչը համադրելի է Երկրի միջին խտության հետ: Այդ տվյալները ցույց են տալիս, որ HD 219134b էկզոմոլորակը դասվում է երկրայինների տիպին: Աստղագետները ենթադրում են, որ նոր աշխարհի մակերեսի ջերմաստիճանը շատ բարձր է, ուստի հավանաբար ապարների մի մասը գտնվում է հալված վիճակում: Բացի այդ, էկզոմոլորակում կարող է երկրաբանական ակտիվություն լինել և հրաբուխներ ժայթքել: Ըստ գիտնականների, նոր մոլորակը կարող է հետազոտության կարևոր օբյեկտ դառնալ «Ջեյմս Ուեբբ» տիեզերական ապագա աստղադիտակի համար, որի մեկնարկը նախատեսվում է 2018-ին: Հուլիսի 24-ին NASA-ն հայտարարեց «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որն իր բնութագրերով շատ մոտ է Երկիր մոլորակին: Այն պտտվում է աստղի շուրջ, որն իր պարամետրերով Արեգակին է նման, և գտնվում է «բնակության համար պիտանի գոտում», այսինքն գիտնականներն ակնկալում են, որ պայմաններն այնտեղ պիտանի են սպիտակուցային կյանքի գոյության համար: Այնտեղ, ինչպես Երկրում, ենթադրաբար կարող է ջուր լինել: Հայտնաբերված Kepler-452b մոլորակի տրամագիծն ընդամենը 1,6 անգամ կամ 60%-ով է ավելի երկրայինից, ընդ որում՝ այն գտնվում է այսպես կոչված «բնակության համար պիտանի գոտում»` ուղեծիրն այնպիսի տարածության վրա է աստղից, որ ջուրն այնտեղ կարող է լինել հեղուկ վիճակում, իսկ դա անհրաժեշտ պայման է սպիտակուցային կյանքի գոյության համար: Աստղի շուրջ դրա պտույտը կատարվում է 385 օրում` ընդամենը 5%-ով տարբերվելով Երկրի այդ ցուցանիշից, գրում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |