10 հոկտեմբերի 2006 - 15:22 AMT
Բաքվում սխալ են հասկանում փոխզիջմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը
Բաքվում սխալ են հասկանում փոխզիջմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, դիտարկելով դա որպես թուլության դրսեւորում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դրանով է թելադրված նաեւ Ադրբեջանի գնալով աճող լկտիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Բանը հենց դրանում է, այլ ոչ թե ակնկալվող նավթային գերշահույթների մեջ»,-նշել է Հովհաննիսյանը: Փոխխոսնակը մեջբերել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որը մեկնաբանելով ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը «սառեցված հակամարտությունների» հարցում, հայտարարել է. «Յուրաքանչյուր քվեարկություն նշանակում է, որ կողմերը ջանում են ձայներ հավաքել, որը չի բերում հակամարտության լուծմանն, այլ հակառակը, հանգեցնում է կուտակվող բարենպաստ կամ անբարենպաստ բանաձեւերի թղթապանակի հաստեցմանը: Դա հակամարտության լուծում չէ, այլ նրա շարունակությունն այս ամբիոններից»,-ասել է նա, ի նկատի ունենալով ՄԱԿ-ը: Վ.Հովհաննիսյանն ընդգծել է, որ լիովին համաձայն է նախագահի հետ եւ նշել է, որ Ադրբեջանը չի հասկանում «փոխ» մասնիկի իմաստը որպես «փոխադարձ զիջումներ»: Նման դիրքորոշումը Բաքվի համար սառը ցնցուղի դեր կկատարի»,-ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը: