Ռումինիան մտադիր է իր ներդրումն ունենալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար դրական մթնոլորտ ապահովելու գործում

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ միջազգային կազմակերպությունները, տարածաշրջանային մասնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացում»,-հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Նրա խոսքերով, Ռումինիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների շարունակման համար դրական մթնոլորտ ապահովելու գործում: Ռումինիան թեեւ ոչ անմիջականորեն, սակայն որպես ԵԱՀԿ անդամ ուշադիր հետեւում է Պրահայի գործընթացի զարգացմանը, ելնելով իր ընդլայնվող հեռանկարային շահերից տարածաշրջանում: Հակամարտությունը բարդ է եւ նրա լուծումն էլ հեշտ չի լինելու: «Մենք պատրաստ ենք միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ միասին կիսել մեր փորձը` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում»,-հայտարարել է Տրայան Բասեսկուն, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---