Օլլի Րեն. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունումը կխախտի Անկարայի երկխոսությունը ԵՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլլի Րենն զգուշացնում է Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծի ընդունման վտանգը, որը դիտարկվելու է ֆրանսիական խորհրդարանում: Նրա խոսքերով, դա լուրջ եւ պատասխանատու քայլ է: «Ես ֆրանսիացի պատգամավորներին կոչ եմ անում կանխատեսել օրինագծի ընդունման հետեւանքները: Մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի այս հարցը կարգավորվի լուրջ քննարկումների արդյունքում: Ես վստահ եմ, որ ֆրանսիացի խորհրդարանականները ամենայն պատասխանատվությամբ կմոտենան այդ հարցին»,- ասել է ԵՄ հանձնակատարը: Նա նաեւ նշել է, որ օրենքի ընդունումը Ֆրանսիայի եւ նրա խորհրդարանի խնդիրն է, սակայն, նրա կարծիքով, դրա ընդունումը կարող է ազդել Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունների վրա: Րենն ընդգծել է, որ այդպիսի քայլը կխախտի Անկարայի եւ Եվրամիության երկխոսությունը: Խոսելով Անկարայում ունեցած իր վերջին հանդիպումների մասին` Օլլի Րենը նշել է, որ Թուրքիան մտածում է, որ Ֆրանսիան, կոչ անելով Թուրքիային քայլեր ձեռնարկել խոսքի ազատության նկատմամբ, ինքն է սահմանափակումներ դնում: «Ես կողմ եմ Թուրքիայի հետ բաց երկխոսությանը»,- ավելացրել է ԵՄ հանձնակատարը, հայտնում է The New Anatolian-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---