Հայազգի թենիսիստուհու կրկնակի հաղթանակը Բաքվում. Անհատական և զուգախաղում 3 օգոստոսի 2015 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը դարձել է Բաքվում ընթացող WTA մրցաշարի հաղթողը: Եզրափակչում նա հաղթել է ռումինացի թենիսիստուհի Պատրիցիա Մարիա Տիգին 6:3, 5:7, 6:0 հաշվով: Թենիսիստուհիները կորտում են անցկացրել 2ամ 30 րոպե: Այս հաղթանակի շնորհիվ Մարգարիտա Գասպարյանը, բարելավելով իր ցուցանիշը, 87-րդ տեղից տեղափոխվել է 51-րդ տեղը WTA վարկանիշում: Մարգարիտա Գասպարյանը հաղթող է դարձել նաև զուգախաղում: Մարգարիտա Գասպարյան-Ալեքսանդրա Պանովա զույգը, որը հայտագրված էր առաջին համարի տակ, մրցաշարի եզրափակչում հաղթել է երկրորդ համարի տակ հանդես եկող Վիտալիա Դյաչենկո-Օլգա Սավչուկ զույգին 6:3, 7:5 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Գասպարյանի և Պանովայի համար սա առաջին համատեղ ելութն էր WTA մրցաշարում: Ավելի վաղ նրանք եզրափակիչ հասան 2014-ին Տաշքենդի մրցաշարում: Մարգարիտա Գասպարյանը զբաղվում է թենիսով 5 տարեկանից: 2013-ին նա դարձել է Դաշնության գավաթի եզրափակչի մասնակից Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում: 2010-ին նա դուրս է եկել զուգախաղի Orange Bowl մրցաշարի եզրափակիչ: Photo. RIA Novosti Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |