Էբոլայի դեմ նոր արդյունավետ պատվաստանյութ է ստեղծվել 3 օգոստոսի 2015 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Կանադայի գիտնականները նոր պատվաստանյութ են մշակել Էբոլայի վիրուսի դեմ, որի փորձարկումները բարձր արդյունավետության մասին են վկայում: Աշխատանքային անվանումով rVSV-ZEBOV դեղամիջոցը կլինիկական փորձարկումներ է անցել Գվինեայում 2015-ի ապրիլից: Դեղամիջոցը փորձարկվել է 7651 կամավորների կողմից հիվանդության 90 օջախում: 48-ում կամավորները ստացել են rVSV-ZEBOV-ը Էբոլայի տենդի հայտնաբերումից անմիջապես հետո, ևս 42-ը` 21 օր անց: Արդյունավետությունը երկու դեպքում էլ ապշեցուցիչ է. առաջին խմբում մահացու հիվանդությամբ ոչ ոք չհիվանդացավ, իսկ 2-ում` հիվանդացավ միայն 16 հոգի: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլա հեմորագիկ տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում 2014-ի փետրվարին: Մյուս երկրներից առավել վիրուսից տուժել են Գվինեան, Լիբերիան և Սիեռա-Լեոնեն: Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 8 000-ը: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանա ձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց: Բժիշկները «օղակաձև» մոտեցում են որդեգրել պատվաստմանը, «շերտ առ շերտ» մշակելով այն մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ կամ եղել են հիվանդության օջախում: Այդ փորձարկումները թույլ տվեցին ստուգել, թե որքանով է rVSV-ZEBOV-ն օգտակար նոր օջախների մարման համար խիտ բնակության շրջաններում: Ըստ հեղինակների, միանգամյա ներարկումները թույլ են տալիս արագ պաշտպանել բնակչության լայն շերտերին: rVSV-ZEBOV-ը դեռ փորձարկման հաջորդ փուլերը պետք է անցնի, իսկ հետո` ուսումնասիրվի վերահսկիչ կազմակերպությունների կողմից: Վերջապես, պատվաստանյութը դեռ պետք է սովորական դառնա աֆրիկյան երկների չկրթված բնակիչների համար, քանի որ համարվում է, որ հենց բժշկության ու հիգիենայի վիճակն այդ երկրներում շատ բանով նպաստեց Էբոլայի վարակի վերջին բռնկմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |