Մշակվել է հատուկ ակնոց չպահանջող 3D-դիսփլեյ (վիդեո) 3 օգոստոսի 2015 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Leia սթարթափ ընկերությունը մշակել է 5,5 դյույմ տրամագծով հոլոգրաֆիկ դիսփլեյի աշխատանքային նախատիպը: Եռաչափ պատկերը դիտելու համար հատուկ ակնոց չի պահանջվում, շարժումներին աչքերով հետևել նույնպես պետք չէ: Հեղինակները թափանցիկ օպտիկական ալիքատարի վրա դիֆրակցիոն վանդակաճաղ են տեղադրել, որը ձևավորում է պատկերի մի քանի տասնյակ պրոեկցիա, որոնք ուղղված են տարբեր կողմեր միմյանցից որոշակի անկյան վրա: Այսպիսով, ամեն մի աչքը ստանում է պատկերի իր տարբերակը և դիտողը վստահ է, որ իր առջև ծավալային պատկեր է: Հեռարձակվող պատկերը եռաչափ է, երբ պատկերը դիտում են էկրանից 50 սմ ոչ ավելի մոտ և 1 մ ոչ հեռու տարածությունից: 2,2 դյույմ անկյունագծով իր սարքի առաջին աշխատանքային նախատիպը ընկերությունը ներկայացրեց 2015-ի փետրվարին Բարսելոնայում Mobile World Congress 2015 բջջային տեխնոլոգիաների ցուցահանդեսում: Ըստ ընկերության ներկայացուցչի, ընկերությունը մտադիր է համագործակցել մյուս արտադրողների հետ` իր էկրանի համար կոմերցիոն կիրառում գտնելու համար մինչև 2017 թ.: Օրինակ, նշում է ընկերության գործադիր տնօրենը, տեսադաշտի հեռահարության առկա որակներով էկրանը շատ հարմար է ավտոմեքենաներում օգտագործելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |