Հայ գիտակները՝ Սևծովյան բաց առաջնության «Բրեյն-Ռինգ» մրցաշարի գավաթակիր 3 օգոստոսի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթ է նվաճել: Այս մասին տեղեկացնում են Գիտակների հայկական ասոցիացիայից: Առաջնության ընթացքում անցկացվել են նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» և այլ ինտելեկտուալ խաղեր: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից: Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմով: 2014-ին «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի աշխարհի փոխչեմպիոն է դարձել հայաստանյան «Երևան» թիմը: «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989-ին Օդեսայում: Այն եթեր է սկսվել հեռարձակվել 1990-ից, 2010-ին դարձել «ՏԵՖԻ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |