Կեսարիայում Սբ Աստվածածին եկեղեցուց միայն ավերակներն են պահպանվել 3 օգոստոսի 2015 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Կեսարիայի Թոմարզա գավառում գտնվող 300-ամյա վաղեմության Սբ Աստվածածին եկեղեցուց (Թոմարզայի վանք) ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել: Ժամանակի անխիղճ ավերածություններին չդիմակայած եկեղեցին 1915-ին կողոպտվել է, այնուհետև՝ լքվել: Վանքից, որի կազմում ժամանակին եղել է Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը, այսօր միայն մնացորդներ են պահպանվել: Չնայած մեծ վնասներին` Առաջին աշխարհամարտի վերջին հայ հոգևորականները վերադարձել են եկեղեցի, սակայն շատ չանցած այն կրկին լքվել է, թուրքական Gazetevatan.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Կայքը նշում է, որ Կեսարիայի Թոմարզա գավառի կենտրոնում գտնվող մեկ այլ հայկական եղեղեցի՝ Թոմարզայի Սբ Պողոս Պետրոս եկեղեցին կարողացել է հասնել մինչև մեր օրերը` վերջինս նույնպես 300-ամյա պատմություն ունի: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Մշակութային եղեռն Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |