Սևանը՝ ամռանը հանգստանալու համար աշխարհում լավագույն լճերի թվում 3 օգոստոսի 2015 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Lenta.ru-ն հանգստյան այլընտրանքային տարբերակ է առաջարկում՝ հանգստանալ լճի ափին: Ամառային հանգիստը կազմակերպելու համար պարբերականի ներկայացրած՝ աշխարհում լավագույն լճերի թվում է նաև Հայաստանի Սևանա լիճը: «Որոշ հանգստավայրեր՝ լճերի ափին, այնքան հայտնի են, որ չեն զիջում Լազուրի ափին, գեղեցիկ հունական կղզիներին... և այն ամենին, ինչն արդեն տեսել եք»,- գրում է կայքը։ Կայքը գրում է, որ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է. «Եթե ձեզ միշտ գրավել են լեռնային բարձունքներն ու մաքուր օդը, սակայն այդպիսի վայրերում լողափ չէիք գտնում, ապա պետք է հենց Սևան այցելել: Լիճը Երևանից 54 կմ հեռավորությամբ է: Լճի ջուրը գեղեցիկ կապուտ գույնի է և շատ թափանցիկ, ամռանը դրա ջերմաստիճանը հասնում է մինչև 24 աստիճանի»: Նշվում է նաև, որ այստեղ է գտնվում Սևանավանքը՝ Սևանի մոտակայքում գտնվող թերակղզում, համեղ ուտեստների սիրահարներն էլ կգնահատեն տեղի ճաշատեսակներն ու թարմ ձուկը։ Կայքի առաջարկների թվում են նաև Նոր Զելանդիայի Տաուպո, Շվեյցարիայի Ժենևյան, Նյու Յորքի Լեյք Փլեսիդ, Ֆրանսիայի Անսի, Իտալիայի Գարդա լճերն ու ոչ միայն: Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ 3-րդ լիճն է (Վանա լճից և Ուրմիոյից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։ Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկական է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրությամբ, մակերեսը 1240 քկմ է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լիչը շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ: Photo: Aleksandr Petrosyan Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |