Արմեն Գրիգորյանը` ծանրամարտի եվրոպայի պատանի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն

Արմեն Գրիգորյանը` ծանրամարտի եվրոպայի պատանի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող Մ15 տարեկանների առաջնությունում, 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար:

Հրում վարժությունում մարզիկները մրցակցությունից դուրս են եղել՝ յուրաքանչյուրը բարձրացրել է 117 կիլոգրամանոց ծանրաձողը: Պոկում վարժությունում Գրիգորյանը առաջինն է եղել 94 կգ արդյունքով, իսկ Հարությունյանը 87 կիլոգրամով երրորդ արդյունքն է ցույց տվել:

Գրիգորյանը երկամարտի 211կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ:

50 կգ քաշային կարգում երկամարտի 173 կգ (76+97) արդյունքով 6-րդ տեղն է զբաղեցրել Բաբկեն Բագրատյանը:

Մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 13 հայ ծանրորդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---