Աղբյուր. Apple-ը մտադիր է բջջային օպերատոր դառնալ

Աղբյուր. Apple-ը մտադիր է բջջային օպերատոր դառնալ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը կարող է հանդես գալ իր համար բոլորովին նոր շուկայում: Ըստ ինսայդերների հաղորդագրությունների, ընկերությունը մտադիր է դառնալ վիրտուալ բջջային ցանցերի օպերատոր: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այժմ ընկերության մասնագետներն արդեն փորձարկում են նման տիպի ցանցերի փոխգործակցությունը iOS-գաջեթների հետ:

Բջջային կապի վիրտուալ օպերատորը (MVNO, mobile virtual network operator) բջջային կապի օպերատոր է, որն օգտագործում է մեկ այլ օպերատորի առկա ենթակառուցվածքները, սակայն վաճառում է ծառայությունները սեփական ապրանքանիշի տակ: Որպես կանոն, հիմնական օպերատորի հետ համատեղ օգտագործվում է նաև ընդհանուր բջջային ցանցն ու կոմուտատորները, հաճախ նաև բիլլինգի ընդհանուր համակարգը: Աշխատանքի նման սխեման թույլ է տալիս վիրտուալ օպերատորին խուսափել հսկայական ներդրումներից, որոնք անհրաժեշտ են սեփական բջջային ցանց կառուցելու ու դրա աշխատանքն ապահովելու համար: Հաճախ վիրտուալ օպերատորին հաջողվում է ընդգրկել շուկայի այն հատվածները, որոնք անհասանելի են խոշոր խաղացողներին (օրինակ, նախկին դժգոհ բաժանորդներին, նորեկներին):

Դեռ հայտնի չէ, թե երբ Apple-ը մուտք կգործի բջջային կապի ծառայությունների շուկա` փորձարկումների համար կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ պահանջվել: Ընկերությունը չունի անհրաժեշտ բջջային ենթակառուցվածքներ, այնպես որ ֆիրմային ծառայությունների գործարկումը ստիպված կլինի օգտվել այլ օպերատորների ցանցերից:

Վերջին 3 ամսում Apple-ը վաստակել է 49,6 մլրդ դոլար, որից 10,7 մլրդ-ն` ընկերության զուտ շահույթն է: iPhone վաճառքն աճել է 35 % նախորդ տարվա համեմատ: Սմարթֆոն է գնել 47,5 մլն մարդ: iPad-ի դեպքում ցուցանիշներն ավելի համեստ են` իրացվել է 10,9 մլն հատ, ինչը 13,3 մլն պակաս է, քան նախորդ տարվա նույն հատվածում:

Macհամակարգիչների վաճառքն աճել է 4մ4 միլիոնից հասնելով 4,8 մլն: Ընկերության ծառայությունները, ինչպիսիք են iTunes ու App Store-ը,5 մլրդ դոլարի եկամուտ են բերել ընկերությանը: Միաժամանակ ընկերության շահույթն իր համար կարևոր չինական շուկայում աճել է 112 %, իսկ համաշխարհային վաճառքն ավելացել է 33%-ով:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---