Մասնագետներն անխոցելի համակարգչային վիրուս են ստեղծել

Մասնագետներն անխոցելի համակարգչային վիրուս են ստեղծել

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտագության մասնագետները համակարգչային վիրուս են ստեղծել, որին տարածվելու համար հարկավոր չէ համացանց կամ միացում լոկալ ցանցին: Այն կարող է վարակել համակարգչի BIOS, UEFI կամ EFI միացած այլ սարքերի ներկառուցված ծրագրային ապահովման միջոցով, այդ պատճառով նույնիսկ օպերացիոն համակարգի վերատեղադրումը վարակված համակարգչում թույլ չի տա վերացնել վիրուսակիր ծրագիրը:

Ներկառուցված ծրագրային ապահովման թարմացման միջոցով վիրուսը վերացնելու փորձերը նույնպես ապարդյուն են` վիրուսը կարող է արգելափակել թարմացումը կամ կրկին ինքնագրանցվել սարքի արդեն նորացված ծրագրային ապահովման վրա: Հակավիրուսները նույնպես չեն կարողանում խոչընդոտել վարակին, որը տեղի է ունենում համակարգիչը միացնելիս:

Խոցելիությունը ցուցադրելու նպատակով տեղեկատվական անվտանգության մասնագետները ստեղծել են ցուցադրական Thunderstrike 2 վիրուսը, որը տարածվում է Thunderbolt ինտերֆեյսի համար նախատեսված Ethernet-ադապետրի միջոցով: Ինչպես բացատրում են ծրագրավորողները, նրանք ընտրել են ցուցադրման համար MacBook-ը, քանի որ օգտատերերի շրջանում տարածված է այն կարծիքը, որ Apple համակարգիչների համար վիրուսով վարակվելու վտանգ չկա: Ավելի վաղ հետազոտողները խոցելի պահեր էին հայտնաբերել Dell, HP, Lenovo և Samsung-ի ներկառուցված ԾԱ մեջ:

Իրականում խոցելիությունն ընդհանուր է x86 կառուցվածքի բոլոր համակարգիչների համար անկախ օպերացիոն համակարգից, խոցելիության հիմնական պատճառն այն է, որ համակարգիչներ ու այլ սարքեր արտադրողները իրենց սարքերում չեն նախատեսում ծրագրային ապահովման ստուգման մեխանիզմներ: Ինչպես նշում են մասնագետները, մարդիկ ուղղակի չեն մտածում այն մասին, որ դատարկ ֆլեշ հիշողությունը կամ անցման սարքը կարող են վնասակար կոդ կրել:

Ըստ Thunderstrike 2 հեղինակների, խոցելիությանը օպերատիվ կերպով արձագանքել են դեռևս միայն Dell-ն ու Lenovo-ն: Մշակողները մանրամասն զեկույց կներկայացնեն խոցելիության մասին տեղեկատվական անվտանգության վերաբերյալ Black Hat կոնֆերանսին, որը կայանալու է օգոստոսի 6-ին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---