5 04.08.15 - Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի պատմության անհայտ դրվագներ՝ 600 լուսանկարում 4 օգոստոսի 2015 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսն էր: Այս հատորը 2009-ին լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված է հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող մոտ 600 լուսանկար: Գրքում առաջին անգամ ներկայացվում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքը և առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչև օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ: «Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Հայոց ցեղասպանության զոհ գնացած հայկական մարզիկներին», - ասել է Դեմոյանը: Մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով: Եվրոպական ազդեցությունն ու կրթական ավանդույթների ու սկզբունքների հետ ծանոթությունը նպաստել են սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Մինչև 1915-ը Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ են ի հայտ եկել: Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, 1912-ին Ստոկհոլմում տեղի ունեցած հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրին Օսմանյան կայսրությունը: Բազմաթիվ հայկական թիմեր ու անհատ մարզիկներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում: 1911-1914-ին անցկացվեց չորս Հայկական օլիմպիական խաղ` հայկական բոլորսպորտային ակումբների մասնակցությամբ: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով: Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել: Հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեց գործել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |