Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է «ճախրող սքեյթբորդը» (վիդեո)

Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է «ճախրող սքեյթբորդը»

PanARMENIAN.Net - Lexus բրենդը պաշտոնապես ներկայացրել է իր «ճախրող սքեյթբորդի» կամ հովերբորդի նախատիպը: Amazing in Motion նախագծի շրջանակում ընկերությունը տեսանյութ է ցուցադրել, որտեղ մարզիկ սքեյթբորդիստ Ռոս ՄակԳուրանը ցուցադրում է «թռչող տախտակի» հետ վարվելու հատուկ տեխնիկան:

Մինչև վերջերս այդպիսի սարք կար միայն ֆանտաստիկ ֆիլմերում: Մասնավորապես, մագնիսային դաշտի վրա ճախրող տախտակը «Հետ դեպի ապագան-2» և «Հետ դեպի ապագան-3» ֆիլմերի սյուժեի տարրերից էր: Ինժեներներին, չնայած բազմաթիվ փորձերին, չէր հաջողվում լիարժեք հովերբորդ նախագծել:

Slide մագնիսային հովերբորդը բամբուկի դեկայից բացի, ունի հզոր մշտական մագնիսներ և սառը ազոտով սառեցվող գերհաղորդիչներ: Նման կառուցվածքի սարքը կարող է ճախրել միայն մետաղյա մակերեսի վրա: Lexus-ը հատուկ ներկառուցված մետաղյա ռելսեր ունեցող ուղիներով սքեյթ-զբոսայգի է ստեղծել Բարսելոնայի արվարձանում, որի շինարարությունը սկսվել էր 2015-ի հունիսի 24-ին:

Հովերբորդի կառուցվածքի մյուս մանրամասները չեն հրապարակվում, սակայն Youtube-ում տեսահոլովակի նկարագրության մեջ ասվում է, որ հովերբորդով կարելի է երթևեկել: Առաջին թիզերի նկարագրության մեջ Lexus ընկերությունը նշել էր, որ հովերբորդը պիտանի է երթևեկելու համար: Տեսանյութում նշմարող ծուխը տախտակում տեղադրված գերհաղորդիչների սառեցման համար նախատեսված հեղուկ ազոտի գոլորշիացման արդյունքն է:

Lexus Division –ը «պրեմիում» դասի ավտոմեքենաների ապրանքանիշ է, որոնք արտադրում է ճապոնական Toyota Motor ընկերությունը: Ի սկզբանե այն

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---