Իսրայելում հայտնաբերվել են բիբլիական Գեթ քաղաքի դարպասները 5 օգոստոսի 2015 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Գողիաթի հայրենի բիբլիական Գեթ քաղաքի դարպասներն ու ամրություններն են հայտնաբերվել կենտրոնական Իսրայելում` ազգային Թել Ցաֆիտ պարկում հնագիտական պեղումների ժամանակ: Բացահայտման հեղինակներն են Բար Իլանի անվան համալսարանի հնագետները: Պարսպապատի և դարպասների հատվածներից բացի գիտնականները հարևանությամբ հայտնաբերել են մի քանի շենք, այդ թվում տաճար և ձուլարան: Ըստ պեղումների ղեկավարի, հայտնաբերված դարպասները խոշորագույններից են Իսրայելում: Դա, հավանաբար, քաղաքի կարգավիճակի և բարգավաճման վկայությունն է: Հայտնի է, որ մ.թ.ա X-IX այն եղել է տարածաշրջանի ամենամեծ բնակավայրը: Պեղումներն այս տարածաշրջանում ընթանում են ընդհանուր առմամբ արդեն շուրջ 20 տարի: Ավելի վաղ այստեղ հայտնաբերվել են բազում տաճարներ ու կենցաղի իրեր, ինչպես նաև հնագետներին հայտնի փղշտերեն ամենահին գրություններից մեկը: Գեթը հիշատակվում է Աստվածաշնչում որպես փղշտացի հերոս Գողիաթի հայրենի քաղաք: 830 թ. քաղաքը ավիրեց սիրիացի արքա Ազաիլը: Պեղումների ժամանակ հայտնաբերված պաշարման զենքերի հատվածներն ամենահներից են աշխարհում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |