Հայ պատանի ծանրորդները ԵԱ-ում արդեն 3 ոսկի, 2 արծաթ են նվաճել

Հայ պատանի ծանրորդները ԵԱ-ում արդեն 3 ոսկի, 2 արծաթ են նվաճել

PanARMENIAN.Net - Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում օգոստոսի 4-ին 62 կգ քաշային Լևոն Մանուկյանը չեմպիոնի կոչում է նվաճել: Հայ պատանի ծանրորդը վերջին մոտեցումով բարձրացրել է 142 կգ:

Լանդսկրոնայում ընթանում է ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Նույն օրը արծաթե մեդալ է նվաճել 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Մինչև 15 տարեկանների պայքարում էջմիածինցի ծանրորդը պոկում վարժությունում իր գլխավերևում է պահել 99 կգ, իսկ հրումում՝ 127 կգ:Այս քաշային կարգում հաղթող է դարձել Լեհաստանի ներկայացուցիչ Բարտլոմեյ Ադամուսը (246` 110+136): Բրոնզե մեդալակիր երկամարտի 225 կգ-ով դարձել է բուլղարացի Կրիստիան Յորդանովը:

50 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց է տվել 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցել երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրել է Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:

Օգոստոսի 3-ին Մ15 տարեկանների առաջնությունում 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար: Գրիգորյանը երկամարտի 211կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---