Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել Սիրիայում

Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել Սիրիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights) հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Էլ Քարյաթան քաղաքը երկրի արևմուտքում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ըստ իրավապաշտպանների, գրոհայինները սկսել են գրոհը օգոստոսի 5-ի առավոտյան, երբ 3 մահապատ ահաբեկիչ պայթեցրեց իրենց կառավարամետ ուժերի անցակետում քաղաքի մատույցներում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԻՊ-ն գրավել է Էլ Քարյաթան քաղաքը Հոմսից դեպի հարավ-արևելք կառավարամետ ուժերի ու նրանց լոյալ մարտիկների հետ դաժան բախումներից հետո»,-հայտնել է գործակալությանը կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը: Ըստ նրա տվյալների, բախումների արդյունքում 37 սիրիացի զինծառայող է զոհվել և ԻՊ 23 գրոհային: Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է մայիսից ԻՊ կողմից վերահկվող Պալմիրայից դեպի Դամասկոսի շրջանի Քալամուն տարածաշրջանի ճանապարհին:

«Վերահսկելով Էլ Քարյաթանը` ԻՊ զինյալները կմիավորեն իրենց կողմից վերահկվող տարածքները Հոմսի արևելյան մասում արևելյան Քալամունի գրավյալ տարածքների հետ, ինչը թույլ կտա գրոհայինների ու զինամթերքի տեղաշարժ ապահովել տարածաշրջանների միջև»,-հավելել է Աբդել Ռահմանը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---