Տանկային բիաթլոնի անհատական մրցումներում ՀՀ-ն մրցանակային տեղ չի գրավել

Տանկային բիաթլոնի անհատական մրցումներում ՀՀ-ն մրցանակային տեղ չի գրավել

PanARMENIAN.Net - Տանկային բիաթլոնի անհատական մրցումներում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի անձնակազմը, երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում` Չինաստանը:

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Բանակային միջազգային խաղերը, որոնք կազմակերպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, կտևեն մինչև օգոստոսի 15-ը, խաղերին կմասնակցի ավելի քան 2.000 մարդ՝ աշխարհի 17 երկրից: Նրանք կմրցեն դաշտային, օդային և ծովային պատրաստվածության 14 մրցումում:

Անհատական մրցաձևի արդյունքում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց տանկի հրամանատար, սերժանտ Միխայիլ Ժիլինի գլխավորած անձնակազմը (անդամներ` Բատո Ցիդիպով, Ալեքսանդր Ռիբակով): Ռուսական անձնակազմը լավագույն ժամանակը ցույց տվեց` 26 րոպե 32 վայրկյան:

Երկրորդը Ղազախստանը ներկայացնող անձնակազմն էր` տանկի հրամանատար, ավագ լեյտենանտ Ասիլբեկ Մուսունմարկուլովի գլխավորությամբ (անդամներ Երասիլ Ժումատուլով, Դուման Բակժանով): Նրանք անցել են դիստանցիան 27 րոպե 19 վայրկյանում: Երրորդը չինացի տանկիստներն էին` տանկի հրամանատար, լեյտենանտ Վան Չունվյենի գլխավորությամբ (անդամներ` Վան Խուան, Չժան Յուէ): Նրանց ցույց տըված ժամանակն է 27 րոպե 39 վայրկյան:

ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովն ասել է, որ արդյունքները շատ լավն են: «Մենք առաջին տեղը զբաղեցրինք, բայց մեր մրցակիցները շատ ուժեղ էին»,-ասել է նա: Նա նշել է, որ եզրափակչում շատ հետաքրքիր պայքար է սպասվում: «Կարող եմ ասել, որ անցյալ տարվա համեմատ, մրցակցությունը շատ է աճել: Դա ուրախացնում է: Խաղերը շատ հաջող են ընթանում: Խաղերը ոչ միայն մեքենաների ու անձնակազմերի մրցություն են, դա նաև բարեկամության ամրապնդում է մեր երկրների միջև»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Տղաներն օգնում են միմյանց: Ճիշտ է մեր տղաները լավ գիտեն այս տեխնիկան, մյուսներից ավելի լավ, և գաղտնիքները կիսում են մրցակիցների հետ»,-ասել է նա:

Նա առանձնացրել է Սերբիայի, Ղազախստանի, Հայաստանի և Հնդկաստանի թիմերի ելույթները: Նա ասել է, որ Ռուսաստանի հիմնական մրցակիցները Տանկային բիաթլոնում Հայաստանը, Ղազախստանը, Սերբիան և Չինաստանն են: Սակայն, նա չի բացառել նաև անակնկալները եզրափակչում:

«2 օրը ցույց տվեցին, որ մեր խմբի պետությունները բավականին լավ են հանդես գալիս: 39 անձնակազմից այժմ ընտրվում է 8 թիմ, հետո`4 եզրափակչի համար: Այս պահի դրությամբ հիմնականներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Սերբիան և Չինաստանը, կարծում եմ, որ եզրափակչում կլինեն այս 5 երկրների ներկայացուցիչները»,-ասել է Սալյուկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցույթում Հայաստանի առաջին թիմը մյուս երկրների թիմերի հետ պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Օգոստոսի 3-ին Հայաստանի առաջին թիմի տանկիստները մրցել են երրորդ խմբում ընդգրկված երկրների՝ Հնդկաստանի և Չինաստանի թիմերի հետ և եռյակում զբաղեցրել են 1-ին տեղը՝ 29 րոպե 47 վայրկյան արդյունքով: Իսկ բոլոր 13 երկրի առաջին թիմերի հաշվարկով՝ Հայաստանը զիջել է Ղազախստանի (27ր 19վ) և Ռուսաստանի (28ր 31վ) առաջին թիմերին:

2014-ին Հայաստանը դարձավ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո պալիգոնում անցած առաջնությանը մասնակցում էր 12 պետության ներկայացուցիչ: Առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, իսկ բորնզե մեդալակիրներ՝ Չինաստանի տանկիստները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---