Պաշտոնական. Apple Music-ից մեկ ամսում սկսել է օգտվել 11 մլն մարդ

Պաշտոնական. Apple Music-ից մեկ ամսում սկսել է օգտվել 11 մլն մարդ

PanARMENIAN.Net - Apple Music հոսքային երաժշտական ծառայությունը գործարկվել է հունիսի 30-ին աշխարհի 100 երկրում, այդ թվում նաև Հայաստանում: Գործարկումից հետո մեկ ամսվա ընթացքում ծառայությունից սկսել է օգտվել 11 մլն մարդ, ասել են USA Today-ին ընկերությունում: Նրանցից 2 միլիոնը ընտրել է 6 անձի համար նախատեսված ընտանեկան սակագինը:

Apple Music-ում ամսական 10 դոլար բաժանորդավարձով (կամ 15 դոլար վեց անձից բաղկացած ընտանիքի համար) օգտատերերը կկարողանան երաժշտություն լսել կատալոգից հարցում անելով, ինչպես նաև կկարողանան շփվել արտիստների հետ Connect հարթակում: Ծառայության օգտատերերին նաև 24 ժամ հասանելի կլինի Beats 1 առցանց ռադիոկայանը` Նյու Յորքից, Լոս Անջելեսից ու Լոնդոնից դիջեյների մասնակցությամբ:

Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփական iTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ, օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը:

Apple TV և Android-ում Apple Music-ը կհայտնվի 2015-ի աշնանը: Մյուս հարթակների համար ծառայությունը կգործարկվի 2015-ի հունիսի 30-ին:

Համեմատության համար` Spotify-ը, որը համարվում է Apple Music-ի հիմնական մրցակիցներից մեկը, ընթացիկ տարվա հունիսին 75 մլն ակտիվ օգտատեր է ունեցել, որից 20 միլիոնը վճարել է ծառայության համար: Spotify-ն աշխատում է 2006 թ.: Ինչպես ակնկալում են ԶԼՄ-ները, Apple Music-ի 11 մլն բաժանորդները սեպտեմբերի 30-ից հետո, երբ կավարտվի անվճար փորձարկման շրջանը, կձևակերպեն վճարովի բաժանորդագրություն:

Անցած շաբաթ ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը վարույթ է սկսել հարթակի վերաբերյալ: Գերատեսչությունը կստուգի, չի վնասում արդյոք ամերիկյան կորպորացիան մյուս երաժշտական ծառայություններին` 30% միջնորդավճար գանձելով App Store ֆիրմային խանութի միջոցով բաժանորդագրության համար վճարման ժամանակ և ստիպելով մրցակիցներին երաժշտության 30-օրյա մատչելիության արժեքն ավելացնել $10 մինչև $13:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---