2 շաբաթում Apple-ի շուկայական արժեքը նվազել է $90 մլրդ-ով

2 շաբաթում Apple-ի շուկայական արժեքը նվազել է $90 մլրդ-ով

PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսի 20-ի ցուցանիշի համեմատ Apple ամերիկյան հսկայի շուկայական արժեքը նվազել է $90 մլրդ-ով` օգոստոսի 6-ի դրությամբ: Հաշվարկը հիմնված է թողարկված բաժնետոմսերի քանակի և դրանց արժեքի երկշաբաթյա անկման մասին տվյալների վրա:

Վերջին 3 ամսում Apple-ը վաստակել է 49,6 մլրդ դոլար, որից 10,7 մլրդ-ն` ընկերության զուտ շահույթն է: iPhone վաճառքն աճել է 35 % նախորդ տարվա համեմատ: Սմարթֆոն է գնել 47,5 մլն մարդ: iPad-ի դեպքում ցուցանիշներն ավելի համեստ են` իրացվել է 10,9 մլն հատ, ինչը 13,3 մլն պակաս է, քան նախորդ տարվա նույն հատվածում: Ma cհամակարգիչների վաճառքն աճել է 4մ4 միլիոնից հասնելով 4,8 մլն: Ընկերության ծառայությունները, ինչպիսիք են iTunes ու App Store-ը,5 մլրդ դոլարի եկամուտ են բերել ընկերությանը: Միաժամանակ ընկերության շահույթն իր համար կարևոր չինական շուկայում աճել է 112 %, իսկ համաշխարհային վաճառքն ավելացել է 33%-ով:

Օգոստոսի 6-ին բաժնետոմսի գինը տատանվում էր $115 դոլարի սահմանում և շարունակում է նվազել: Հուլիսի 20-ին, 2015 թ. ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները հայտարարելուց մեկ օր առաջ մեկ բաժնետոմսի գինը $130,97 էր: Yahoo Finance-ի տվյալներով, այժմ Apple Inc.-ի արժեքը $656,21 մլրդ է:

Հաշվի առնելով բացասական միտումը Bank of America Merrill Lynch-ը փոխել է Apple-ի բաժնետոմսերի վերաբերյալ իր խորհրդատվականը դրական Buy-ից չեզոք Neutral-ի (գնել խորհուրդ չի տրվում, իսկ վաճառելը դեռ վաղ է) և նվազեցրել է մեկ բաժնետոմսի արժեքի սահմանային աճի ակնկալիքը $142-ից մինչև $130:

Վերլուծաբաններին մտահոգում է Apple-ի կախվածությունը iPhone-ների վաճառքից, որի պահանջարկի աճը դանդաղում է: Բաժնետոմսերի արժեքի անկման գործում մեծ դեր ունի Չինաստանը, որտեղ Apple-ը եռամսյակի արդյունքներով երրորդ տեղում է` Xiaomi-ից և Huawei-ից հետո:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---