LG-ն նոր Nexus-ը կներկայացնի 2015-ի հոկտեմբերին

LG-ն նոր Nexus-ը կներկայացնի 2015-ի հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Հարավկորեական LG ընկերությունը Nexus շարքի նոր սմարթֆոնը կներկայացնի 2015-ի հոկտեմբերին: Սարքը մշակվել է ամերիկյան Google-ի հետ համատեղ: Ըստ փորձագետների կանխատեսումների, նոր Nexus-ը գործնականում կփրկի LG ընկերությանը, որի արտադրությունն այժմ անկում է ապրում: Ապրիլին թողարկված LG առաջատար G4-ը չկարողացավ մրցակցել Samsung-ի Galaxy S6-ի և iPhone 6-ի հետ: Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ընկերությունը նախկինում երրորդ տեղում էր, իսկ այժմ նահանջել է 5-րդ տեղը` զիջելով չինացի մրցակիցներին` Huawei-ին և Xiaomi-ն:

Շարքի մյուս սմարթֆոնը կարտադրվի չինական Huawei-ի հետ: Այն ևս կներկայացվի 2015-ի աշնանը: Huawei-ի հետ գործակցության շնորհիվ ամերիկյան ընկերությունը կկարողանա հավելվածների իր խանութը բացել Չինաստանում, որտեղ Google-ի գործունեությունը սահմանափակված է տեղի իշխանությունների կողմից: Ինտերնետ հսկան իր հերթին կնպաստի Huawei Watch խելացի ժամացույցների վաճառքին Արևմուտքում, կամ, ըստ այլ հաղորդագրությունների, կմշակի դրանց ինտեգրումը iOS-ի հետ:

Ըստ աղբյուրների նախնական տեղեկությունների, նոր սմարթֆոնը կունենա 5,2-դյույմանոց դիսփլեյ, Qualcomm Snapdragon պրոցեսոր 620 և 4 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ըստ հարավկորեական ԶԼՄ-ների, սմարթֆոններում ներկառուցված կլինի Android M օպերացիոն համակարգը, որը պետք է կրկնակի անգամ քիչ էներգիա սպառի, քան գոյություն ունեցող բջջային օպերացիոն համակարգերը:

Google Nexus-ը Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սմարթֆոնների և պլանշետների շարք է, որը Google-ը թողարկում է մի քանի արտադրողների հետ: Nexus շարքի սարքերը բջջային կապի մոդիֆիկացիաներ չեն պարունակում և օգտագործում են Android-ի չփոփոխված հավելումները: Galaxy Nexusսմարթֆոնն այն քչերից մեկն է, որոնք խորհուրդ են տրվում սմարթֆոնների AOSP մշակումների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---