Հակառակորդի կրակոցներից Խաչիկ գյուղի սահմանին հրդեհ է բռնկվել. Մարելու ժամանակ չեն կրակել

Հակառակորդի կրակոցներից Խաչիկ գյուղի սահմանին հրդեհ է բռնկվել. Մարելու ժամանակ չեն կրակել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հասել է նաև Հայաստանի սահման` Խաչիկ գյուղ: Գյուղապետ Վարդան Ներսիսյանը տեղեկացրել է, որ գյուղացիներն ու զինծառայողները միասին անմիջապես հանգցրել են կրակը, և հրդեհը չի տարածվել:

«Ըստ մեր ժամապահների տված տվյալների` ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների հետևանքով կրակը բռնկվել ու տարածվել է մեծ ուժգնությամբ հակառակորդի տարածքով: Իրանք սկսեցին հրդեհը մարել: Մենք էլ մի 30-35 հոգով իջանք սահմանին ու չթողեցինք, որ գյուղ հասնի կրակը՝ անմիջապես սահմանի վրա հանգցնելով այն», - ասել է գյուղապետը, մեջբերում է Panorama.am-ը:

Ներսիսյանի խոսքով՝ հրդեհը մարելու ժամանակ գյուղացիների ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

«Շատ մոտ էինք, բայց չկրակեցին»,- ասել է նա:

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը հայտնել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության օրերին հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:

Հունիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով տեղում մահացել է պայմանագրային զինծառայող Եփրեմյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---