7 օգոստոսի 2015 - 19:00 AMT
Պատանի ծանրորդ Աիդա Մանուկյանը ԵԱ-ում ՀՀ-ի 4-րդ ոսկին է նվաճել

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում օգոստոսի 7-ին ոսկե մեդալ է նվաճել մինչև 15 տարեկանների +69 կգ քաշային Աիդա Մանուկյանը: Նա պոկել է 81 և հրել 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի:

Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավել է հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակել է Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան:

Այսպիսով, Հայաստանի ծանրորդներն արդեն նվաճել են 4 ոսկե ու 2 արծաթե մեդալ:

Օգոստոսի 4-ին մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների մրցաշարում 62 կգ քաշային Լևոն Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել: Նույն օրն արծաթե մեդալ է նվաճել 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը:

50 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը: Օգոստոսի 3-ին Մ15 տարեկանների առաջնությունում 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար: Գրիգորյանը երկամարտի 211 կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ: