Windows 10-ի առաջին թարմացումը հանգեցնում է վերբեռնման անդադար ցիկլի

Windows 10-ի առաջին թարմացումը հանգեցնում է վերբեռնման անդադար ցիկլի

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը թողարկել է Windows 10 օպերացիոն համակարգի համար նախատեսված KB3081424 թարմացումը, որը պետք է շտկի ավելի վաղ գրանցված մի շարք խնդիրներն ու սխալները: Սակայն, ինչպես հայտնում է Softpedia ինտերնետ պորտալը, առաջին խոշոր թարմացումը տեղադրելու փորձերն անցանկալի արդյունքի են հանգեցնում:

Մի շարք համակարգիչներում թարմացումը չի հաջողվում տեղադրել, թեև օգտատերը ստանում է ծրագիրը Windows-ի թարմացման կենտրոնից: Ըստ օգտատերերից ստացվող տեղեկությունների, KB3081424 տեղադրման գործընթացը, առաջ գնալով ընդամենը մի քանի տոկոսով, հանգեցնում է համակարգի վերբեռնման անդադար ցիկլի: Թարմացումը երկրորդ անգամ տեղադրելու փորձերի դեպքում համակարգիչը նորից ու նորից վերբեռնվում է: Microsoft-ը դեռ չի ընդունում խնդիրը, առաջարկելով ձեռքով շտկել սխալը: Դրա համար հարկավոր է անցնել HKEY_LOCAL_MACHINESOFTWAREMicrosoftWindows NTCurrentVersionProfileList բաժինը, որտեղ կարող են պահպանվել համակարգչում արդեն գոյություն չունեցող հաշվառումները: Եթե դրանց մասին տեղեկությունները ջնջվեն, սխալը կշտկվի:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչներ

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---