Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ՝ ծանոթանալու դիրքերի բարելավման աշխատանքներին

Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ՝ ծանոթանալու դիրքերի բարելավման աշխատանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, ֆեյսբուքյան իր էջումտեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախարարն այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր:

Օհանյանն այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին: Նախարարը հանդիպել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին, պատասխանել նրանց հարցերին, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր:

Հուլիսի 24-ին նախարար Օհանյանը հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության օրերին հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:

Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է եղել: Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանն, ով Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին լարված իրավիճակ էր նաև հուլիսին: Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---