ՌԴ-ում բախվել են ուղղաթիռն և հիդրոինքնաթիռը. Զոհերի թվում 4 հայ կա

ՌԴ-ում բախվել են ուղղաթիռն և հիդրոինքնաթիռը. Զոհերի թվում 4 հայ կա

PanARMENIAN.Net - Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին իրար են բախվել Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը (RA-67523 բորտային համարանիշով) և Robinson-44 մասնավոր ուղղաթիռը։ Զոհվել են 2 օդաչու ու 7 ուղևոր, որոնցից 4-ը հայ են եղել։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Ավիաաղետի հետևանքով զոհված 4 հայից երկուսը երեխա էին՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները: Զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պարույր Մանուկյանները (26 տարեկան):

Ինչպես հաղորդում է LifeNews–ը, առաջ է քաշվում պատահարի 3 վարկած, որոնց թվում է նաև հիդրոինքնաթիռի օդաչուի սխալը։ Չի բացառվում տեխնիկայի անսարքությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Cessna տիպի ինքնաթիռն օդ է բարձրացել չտեղեկացնելով դիսպետչերական ծառայություններին։

Արտակարգ պատահարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավել թվով մարդկանց մահի»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---