Սկսնակ ընկերությունը 3D-տեսախցիկ է մշակել սմարթֆոնի համար

Սկսնակ ընկերությունը 3D-տեսախցիկ է մշակել սմարթֆոնի համար

PanARMENIAN.Net - Նյու Յորքում գործող սթարթափ ընկերությունը ստեղծել է Bevel տեսախցիկը սմարթֆոնների համար, որը կարող է եռաչափ տեսագրություն անել: Քրաուդֆանդինգի Kickstarter հարթակում գաջեթը հավաքել է արտադրության համար անհրաժեշտ գումարը ժամկետից 16 օր առաջ:

Սարքը մոդուլ է աչքի համար անվնաս լազերով, որը միանում է սմարթֆոնին աուդիոմուտքի միջոցով` 3,5 մմ TRS-ով: Մակերեսի եռաչափ սկանավորման դեպքում, հեղինակներն այդ գործընթացն անվանում են 3D լուսանկարման գործընթաց, սմարթֆոնի տեսախցիկը բարձր հաճախականության նկարահանում է իրականացնում` ֆիքսելով լազերի դիրքը սկանավորման օբյեկտի վրա: Տվյալների մշակումից հետո հավելվածը ձևավորում է 3D-մոդել: Այս պահի դրությամբ գործակցում է iOS և Android հարթակների հետ:

Չնայած նախագծի հեղինակները պնդում են, որ Bevel-ը չունի անալոգներ, գոյություն ունի Eora 3D-սկաները, որը սկանավորում է օբյեկտները լազերով մոդուլի և հեռախոսի տեսախցիկի օգնությամբ: Bevel-ի նմուշը ստանալու համար հարկավոր է նախագծին նվիրավեբերլ $39 ոչ պակաս գումար` 19.000 դրամ ընթացիկ փոխարժեքով:

Ֆիննական Nokia Technologies ընկերությունը ներկայացրել է սեփական մշակման «եռաչափ» տեսախցիկ, որը նախատեսված է վիրտուալ իրականության պրոֆեսիոնալ նկարահանման համար: Ozo տեսախցիկը տեսագրում է 8 օպտիկական սենսորների միջոցով և ձայնագրում է ձայնը 8 ներկառուցված միկրոֆոնների միջոցով:

Ներկառուցված կոնտրոլերի շնորհիվ, տեսախցիկը ոչ միայն թույլ է տալիս միանգամից տեսնել նկարահանվող համայնապատկերային վիդեոն, այլ նաև նկարահանման ավարտից մի քանի րոպե անց կոմպիլացնում է ցածր թողունակության «եռաչափ» տեսանյութը «ոտքի վրա» նյութը խմբագրելու համար:

Սարքը ընկերության կողմից ներկայացվում է ոչ միայն որպես համայնապատկերային տեսախցիկ սովորական օգտատերերի համար, այլ նաև որպես պրոֆեսիոնալ գործիք կինոինդուստրիայի և վիրտուալ բովանդակության ստեղծման համար: Սարքի գինը ընկերությունը կհրապարակի ավելի ուշ, առաջին գնորդները Ozo տեսախցիկը կստանան 2015-ի չորրորդ եռամսյակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---