11 հոկտեմբերի 2006 - 18:57 AMT
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Հոկտեմբերի 9-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը ԱՄԷ-ում հավատարմագրված այլ երկրների թվով 11 դեսպանների հետ համատեղ հանդիսավոր պայմաններում իր հավատարմագրերը հանձնեց Արաբական Սիացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ.Մելիքյանը ԱՄԷ-ում նախագահին, կառավարությանն ու Էմիրությունների ժողովրդին փոխանցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները, միաժամանակ հույս հայտնելով, որ երկու նախագահների պաշտոնավարման օրոք հայ-էմիրաթյան երկկողմ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եվ կխորանան ի շահ Հայաստանի եւ Էմիրությունների ժողովուրդների բարօրության ու բարգավաճման: Իր հերթին ԱՍԷ նախագահը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը` բարեկամ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով:-