Vk.com-ի տեսածառայությունը գովազդ կցուցադրի YouTube-ի ոճով

Vk.com-ի տեսածառայությունը գովազդ կցուցադրի YouTube-ի ոճով

PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցը սկսել է փորձարկել գովազդային տեսահոլովակները: Ազդագրերը կիսաթափանցիկ են և հայտնվում են տեսանյութի ստորին մասում և, հավանաբար, ծանոթ են YouTube-ի բոլոր օգտատերերին:

Հայաստանում «ՎԿոնտակտե» սոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար:

«ՎԿոնտակտե»-ի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը խոստովանել է գովազդային թեստավորման փաստը, սակայն չի հստակեցրել կոմերցիոն օգտագործման ժամկետները, ոչ էլ այն, թե կարող են արդոյք գովազդների հեղինակները որոշել ցուցադրվող գովազդային բովանդակության տեսակը:

«ՎԿոնտակտե» տեսածառայության ամբողջական վերափոխման մասին լուրերը հայտնվեցին դեռ նախորդ տարվա կեսին, երբ լրագրողներին հաջողվեց իմանալ, որ սոցցանցը մտադիր է հնարավորություն տալ գովազդների հեղինակներին վաստակել` տեղադրելով դրանք, ինչը կխթանի օգտատերերին եզակի և որակյալ տեսակոնտենտ տեղադրել սոցցանցում: Իսկ ավելի ուշ «ՎԿոնտակտե»-ն հայտարարեց Pladform ծառայության հետ գործակցություն սկսելու մասին:

Սոցցանցը նաև սկսել է Full HD (1920 × 1080) թողունակությամբ և վայրկայնում 60 կադր արագությամբ տեսանույթերի ներբեռնել ու վերարտադրել: Փոխվել են կառավարման որոշ տարրեր և թարմացվել է տեսանյութերի վերարտադրությունը, հայտնվել են մինիատյուրներ վերարտադրման և անհրաժեշտ հատվածի որոնման ժամանակ: Ընթացիկ պահից ներբեռնված հոլովակների վերարտադրումը կայուն է աշխատում և թույլ է տալիս վերարտադրել տեսագրությունը մինչև 1 վայրկյան ընդմիջումներով: Շուտով 1080p տեսանյութերի ներբեռնումը հասանելի կլինի հավաստագրված ընկերակցություններին ու Տեսակատալոգի մասնակիցներին:

«ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով, «ՎԿոնտակտե»-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը` աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---