LG-ն օգոստոսին կներկայացնի սեփական երաժշտական ծառայությունը

LG-ն օգոստոսին կներկայացնի սեփական երաժշտական ծառայությունը

PanARMENIAN.Net - Կորեական LG Electronics ընկերությունն օգոստոսին կներկայացնի սեփական երաժշտական ծառայությունն, որի շնորհիվ առաջատար սմարթֆոնների օգտատերերը կկարողանան ստուդիայի որակով երաժշտություն լսել` 24 բիտ/192 կՀց: Նոր ծառայությունը LG SmartWorld ծառայության մաս կկազմի և սեփական անվանումը չունի: Այն չի պահանջում ամսական վարձավճար երաժշտության կատալոգի մատչելիության համար, սակայն չի աջակցում նաև սթրիմինգի գործառույթին:

2015-ի երկրորդ եռամսյակում հարավկորեական ընկերության եկամուտը կրճատվել է 7,6%`մինչև $12,7 մլրդ, ինչպես նաև օպերացիոն շահույթի աննշան անկում է գրանցել` շահույթը կազմել է $222,5 մլն: Մասնագետները դա բացատրում են ընկերության արտադրության սմարթֆոնների և հեռուստացույցների պահանջարկի նվազումով:

Ծառայության օգնությամբ օգտատերերը կկարողանան գնել հավանած թրեկերը կես գնով: Ամեն ամիս երկու թրեկ մատչելի կլինի անվճար ներբեռնման համար:

Hi-Fi ձևաչափով երաժշտություն կարելի է լսել LG G4, G3, G2 սմարթֆոններով, ինչպես նաև G Flex 2-ով, թեև ծառայությունը գործում է նաև արտադրողի մյուս բջջային սարքերում: LG SmartWorld-ում արդեն կարելի է անվճար բեռնել 5 գործիքային կոմպոզիցիա: Թրեկերի վերարտադրման համար հարմար է ցանկացած աուդիոնվագարկիչ, որը «կարդում է» FLAC: Երաժշտական ծառայությունը կգործարկվի աշխարհի գրեթե 70 երկրում:

LG Electronics Inc-ը հարավկորեական ընկերություն է, սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի աշխարհի ամենախոշոր արտադրողներից մեկը: Մտնում է LG Group կոնգլոմերատի մեջ: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում, ընկերությունը 120 ներկայացուցչություն ունի աշխարհի 95 երկրում: 2010թ. դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը 90 578 էր: Ընկերության ընդհանուր շրջանառությունը 2010 թ. դրությամբ 48,2 մլրդ դոլար է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---