Երկրորդ անգամ ներբեռնելու դեպքում Windows 10-ի կրկնակի ակտիվացման կարիք չկա

Երկրորդ անգամ ներբեռնելու դեպքում Windows 10-ի կրկնակի ակտիվացման կարիք չկա

PanARMENIAN.Net - Նույն համակարգչում Windows 10 նոր օպերացիոն համակարգը երկրորդ անգամ տեղադրելու դեպքում ակտիվացման բանալի կիրառելու անհրաժեշտություն չկա: Microsoft-ը փոխել է ակտիվացման կանոնները Windows 10-ի տնային և պրոֆեսիոնալ տարբերակներում: Այսուհետ սարքի մասին տեղեկատվությամբ արտոնագրի ու հարթակի տարբերակի (Home կամ Pro) կարգավիճակը պահպանվում է «ամպում», արդյունքում օգտատերը կարող է բաց թողնել համապատասխան ստուգումը նորի վերատեղադրման դեպքում: ՕՀ նախորդ տարբերակներում օգտատերը ստիպված էր կրկին կիրառել ակտիվացման բանալին:

Հուլիսի 29-ից օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչներ:

Համակարգն ինքնաբերաբար ակտիվանում է Ինտերնետին առաջին իսկ միացման դեպքում: Եթե Windows 7 կամ Windows 8/8.1-ի մինչև նորագույն տարբերակը թարմացումներից հետո համակարգիչը սկսի թերություններով աշխատել, օգտատերը կունենա Windows 10-ի տեղադրման տարբերակ: Այս դեպքում ակտիվացման բանալին պարտադիր չէ ներմուծել, քանի որ արտոնագրի կարգավիճակն արդեն պահպանված է Microsoft-ի սերվերներում:

Օգոստոսի 8-ին Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10 օպերացիոն համակարգի համար նախատեսված KB3081424 թարմացումը, որը պետք է շտկի ավելի վաղ գրանցված մի շարք խնդիրներն ու սխալները: Սակայն, ինչպես հայտնում է Softpedia ինտերնետ պորտալը, առաջին խոշոր թարմացումը տեղադրելու փորձերն անցանկալի արդյունքի են հանգեցնում:

Microsoft-ը դեռ չի ընդունում խնդիրը, առաջարկելով ձեռքով շտկել սխալը: Դրա համար հարկավոր է անցնել HKEY_LOCAL_MACHINESOFTWAREMicrosoftWindows NTCurrentVersionProfileList բաժինը, որտեղ կարող են պահպանվել համակարգչում արդեն գոյություն չունեցող հաշվառումները: Եթե դրանց մասին տեղեկությունները ջնջվեն, սխալը կշտկվի:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---