13 օգոստոսի 2015 - 19:12 AMT
10% CashBack Քարֆուրում՝ Կոնվերս բանկից

2015-ի հուլիսից՝ դեկտեմբեր, ամեն ուրբաթ, Քարֆուր հիպերմարկետում Կոնվերս բանկի քարտապաններն իրենց կատարված բոլոր գնումների դիմաց 10% CashBack ստանալու հնարավորություն ունեն: Ակցիայի պայմաններով հիպերմարկետում վճարային քարտից գումարը գանձվում է գործարքի կատարման պահին ամբողջությամբ, սակայն հաջորդ ամիս դրա 10%-ը վերադարձվում է քարտապանին:

CashBack ակցիաի մեկնարկից ի վեր՝ մարտի 13-ից, նշված ակցիան մեծ հետաքրքություն է առաջացրել Կոնվերս բանկի և Քարֆուր հիպերմարկետի հաճախորդների մոտ:

«Ելնելով CashBack ակցիայի՝ «Թույլ տուր քեզ ավելին Կոնվերս բանկի հետ» կարգախոսից, Բանկը, շարունակելով իր քարտապանների համար նախատեսված անակնկալների շարքը, իր առջև առաջնային նպատակ է դնում խրախուսել անկանխիկ սպառումը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին»,- նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

CashBack ակցիան գործելու է Երևան մոլի՝ Քարֆուր հիպերմարկետում ամեն ուրբաթ՝ ներառյալ դեկտեմբերը, բացի այդ Կոնվերս բանկի քարտապաններին սպասվելու են հետաքրքիր անակնկալներ: