Google-ի վերակազմավորումն ազդել է Project Ara մոդուլային սմարթֆոնի ներկայացման վրա

Google-ի վերակազմավորումն ազդել է  Project Ara  մոդուլային սմարթֆոնի ներկայացման վրա

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Google ընկերությունը զբաղվում է աշխարհում առաջին Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակմամբ: Օրերս տեղի ունեցած ծավալուն վերակազմավորումը որոշ չափով ազդեց նաև նոր սարքի ներկայացման վրա, թեև ընկերության ղեկավարները հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել այս նախագծից:

Project Ara-ն Google-ի մոդուլային սմարթֆոնի ստեղծման համար բաց սարքային ապահովմամբ անվճար հարթակի մշակման նոր նախաձեռնության կոդային անվանումն է: Հարթակը բաղկացած է կարկասից, որը ներառում է տարբեր մոդուլներ, այդ թվում դիսփլեյ, ստեղնաշար կամ լրացուցիչ մարտկոց: Դա թույլ կտա օգտատերերին փոխել անսարք մոդուլները կամ թարմացնել հնացած մոդուլները` այդպիսով երկարացնելով սմարթֆոնի կյանքն ու հեռանկարում նվազեցնելով էլեկտրոնային թափոնների քանակը: Նախագիծը սկզբում գլխավորում էր Google-ի Motorola Mobility դուստր ձեռնարկության Advanced Technologies And Projects team թիմը:

Եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ Project Ara-ն կմեկնարկի Պուերտո Ռիկոյում, ապա այժմ ընկերությունում ակնարկում են, որ առաջին մոդուլային սմարթֆոնը առաջին անգամ կարող է վաճառքի հանվել այլ տարածաշրջանում: Միևնույն ժամանակ «սա հրաժեշտ չէ Պուերտո Ռիկոյին» արտահայտությունն ակնարկում է, որ վաղ թե ուշ մոդուլային սմարթֆոնը կհայտնվի նաև այնտեղ: Հարցն այն է, թե այնուամենայնիվ որտեղից կսկսվի Project Ara-ի վաճառքը:

Ամերիկյան Google կորպորացիան հուլիսի 11-ին հայտարարեց ընկերության վերակազմավորման մասին, որի արդյունքում հսկան կվերածվի ավելի խոշոր՝ Alphabet հոլդինգի դուստր ձեռնարկության: Alphabet-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Google-ի արդեն նախկին ղեկավար` Լարրի Փեյջը: Որոնողական հսկայի համահիմնադիր Սերգեյ Բրինը զբաղեցրել է հոլդինգի նախագահի պաշտոնը: Alphabet հոլդինգը նոր խաղացող է դառնում շուկայում, որի կազմում դուստր ձեռնարկության իրավունքով կլինի ինչպես բուն Google-ը, այնպես էլ նրա բոլոր նախորդ նախագծերը` մասնավորապես, Calico-ն, Fiver-ը, Google Ventures-ը, Google Capital-ը, Google X-ը, Life Sciences-ը և Nest-ը: Ընկերությունում կարծում են, որ դա առավել մեծ ինքնուրույնություն կտա նրանց և ղեկավարման առավել հստակ կառուցվածք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---