Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային Ժողովը 106 կողմ եւ 19 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, հաղորդում է Ֆրանսիական ռադիոն: Ընդ որում ֆրանսիացի պատգամավորները չեն ընդունել Պատրիկ Դեվեջյանի առաջարկած ուղղումը, որի համաձայն օրենքը չպետք է տարածվեր պատմաբանների վրա: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատի կողմից եւ ստորագրվի Ժակ Շիրակի կողմից: Հիշեցնենք, որ օրինագիծը 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում Օսմանայն Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---