15 օգոստոսի 2015 - 13:26 AMT
Համացանցում հայտնվել է Nexus շարքի հաջորդ սմարթֆոնի պատկերը

Համացանցում հայտնվել է Nexus շարքի հաջորդ էտալոնային սմարթֆոնի եռաչափ պատկերը: LG Nexus 5 սարքը հագեցած է 5,2-դյույմանոց էկրանով և մատնահետքերով: Տեսանյութը հրապարակվել է uSwitch պորտալում:

Վերջերս հայտնի դարձավ, որ հարավկորեական LG ընկերությունը Nexus շարքի նոր սմարթֆոնը կներկայացնի 2015-ի հոկտեմբերին: Սարքը մշակվել է ամերիկյան Google-ի հետ համատեղ: Ըստ փորձագետների կանխատեսումների, նոր Nexus-ը գործնականում կփրկի LG ընկերությանը, որի արտադրությունն այժմ անկում է ապրում: Ապրիլին թողարկված LG առաջատար G4-ը չկարողացավ մրցակցել Samsung-ի Galaxy S6-ի և iPhone 6-ի հետ: Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ընկերությունը նախկինում երրորդ տեղում էր, իսկ այժմ նահանջել է 5-րդ տեղը` զիջելով չինացի մրցակիցներին` Huawei-ին և Xiaomi-ն:

Հարավկորեական ընկերությունը շարունակել է տարբեր գործառույթների տեղադրման հետ կապված փորձարկումները. տեսահոլովակում երևում է, որ մատնահետքերի սկաները գտնվում է հիմնական տեսախցիկի հարևանությամբ հետևի պանելի վրա` LG-ի (G2, G3, G4) առաջատար մոդելների որոշ կոճակների նմանությամբ:

Սմարթֆոնի գաբարիտներն են` 146,9 մմ երկարություն և 72,9 մմ լայնություն, հաստությունը 8 մմ կամ 9,8 մմ է, եթե հաշվի առնենք հետևից մի փոքր դուրս մնացող տեսախցիկը: Կարելի է նկատել նաև երկու ստերեոդինամիկ սմարթֆոնի առջևի մասում և հատուկ մուտք, որը վկայում է, որ գաջեթն ունի USB Type-C պորտ:

Ըստ աղբյուրների նախնական տեղեկությունների, նոր սմարթֆոնը կունենա 5,2-դյույմանոց դիսփլեյ, Qualcomm Snapdragon պրոցեսոր 620 և 4 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ըստ հարավկորեական ԶԼՄ-ների, սմարթֆոններում ներկառուցված կլինի Android M օպերացիոն համակարգը, որը պետք է կրկնակի անգամ քիչ էներգիա սպառի, քան գոյություն ունեցող բջջային օպերացիոն համակարգերը:

Շարքի մյուս սմարթֆոնը կարտադրվի չինական Huawei-ի հետ: Այն ևս կներկայացվի 2015-ի աշնանը: Huawei-ի հետ գործակցության շնորհիվ ամերիկյան ընկերությունը կկարողանա հավելվածների իր խանութը բացել Չինաստանում, որտեղ Google-ի գործունեությունը սահմանափակված է տեղի իշխանությունների կողմից: Ինտերնետ հսկան իր հերթին կնպաստի Huawei Watch խելացի ժամացույցների վաճառքին Արևմուտքում, կամ, ըստ այլ հաղորդագրությունների, կմշակի դրանց ինտեգրումը iOS-ի հետ:

Google Nexus-ը Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սմարթֆոնների և պլանշետների շարք է, որը Google-ը թողարկում է մի քանի արտադրողների հետ: Nexus շարքի սարքերը բջջային կապի մոդիֆիկացիաներ չեն պարունակում և օգտագործում են Android-ի չփոփոխված հավելումները: Galaxy Nexusսմարթֆոնն այն քչերից մեկն է, որոնք խորհուրդ են տրվում սմարթֆոնների AOSP մշակումների համար: