17 օգոստոսի 2015 - 12:07 AMT
Զարգացման բանկի 2 մասնաճյուղում մինչև 2015-ի վերջն անհատական պահատուփերի վարձակալությունը՝ 25% զեղչով

Զարգացման բանկը 25% զեղչ է տրամադրում «Էրեբունի» և «Ավան» մասնաճյուղերում մինչև 2015-ի դեկտեմբերի 30-ն անհատական պահատուփեր վարձակալելու համար: Ակցիայի նպատակն է հաճախորդներին հնարավորություն տալու պահել իրենց համար թանկարժեք իրերն ապահով վայրում՝ միաժամանակ օգտվելով առաջարկվող զեղչից:

Զարգացման բանկում՝ «Էրեբունի» և «Ավան» մասնաճյուղերում, մեծ, փոքր և միջին չափերի պահատուփեր կան, որոնց վարձակալությունը հնարավոր է՝ սկսած 1 ամսից, իսկ անհատական պահատուփերի ծառայություններից օգտվելու սահմանափակում չկա, այսինքն՝ Բանկի հաճախորդ լինելը պարտադիր պայման չէ:

ՀԶԲ-ն մատուցում է բանկային ծառայություններ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց: «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում առաջին առևտրային բանկերից է, որն իր գործունեությունն սկսել է 1991-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց:

24 տարվա ընթացքում Բանկն ապացուցել է շուկայում իր կայացվածությունը, կուտակել փորձ և արհեստավարժություն, վաստակել հաճախորդների վստահությունը: Զարգացման բանկը 2015-ի ընթացքում իր հաճախորդներին առաջարկելու է սպասարկման առավել բարենպաստ պայմաններ, նոր ծառայություններ մատուցել և նոր մասնաճյուղեր բացել։