Նոր iPhone-ների վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 18-ին

Նոր iPhone-ների վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 18-ին

PanARMENIAN.Net - Apple ընկերության նոր` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը կսկսվի 2015-ի սեպտեմբերի 11-ին, իսկ նոր սարքերի վաճաքռը մեկնարկում է արդեն սեպտեմբերի 18-ին: Այդ մասին հայտնել է միանգամից մի քանի աղբյուր: Նրանք նաև հաստատել են, որ iPhone 6s-ը կներկայացվի նույն օրը, ինչ և այդ գաջեթի նախորդը` սեպտեմբերի 9-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple ընկերությունը մտադիր է միանգամայն նոր տեխնոլոգիաներ կիրառել հաջորդ սերնդի iPhone 6s սմարթֆոնի արտադրության մեջ: Տարբեր աղբյուրներ տարբեր ժամանակներում հայտարարել են մատնահետքերի սքանավորման օգտին Home կոճակից հրաժարվելու, սմարթֆոնի կորպուսի համար նոր կոմպոզիտային նյութի մշակման և այլ նորամուծությունների մասին: Համոզված լինելով նոր սմարթֆոնի ահռելի պահանջարկի մեջ՝ ընկերությունը մատակարաներին պատվիրել է արտադրել 85-ից 90 մլն միավոր նոր սմարթֆոն։

Apple-ի շտապողականությունը միանգամայն սպասելի էր: Աճող մրցակցությունը սմարթֆոնների շուկայում դանդաղում չի հանդուրժում: Հարցն այն է, թե կհասցնի արդյոք ընկերությունը բավարարել iPhone 6s-ի ամբողջ պահանջարկը վաճառքի մեկնարկին` գաջեթի զանգվածային արտադրությունը մեկ շաբաթով հետաձգելու մասին լուրերի ֆոնին:

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը կստանան Force Touch տեխնոլոգիա, որը որոշում է սմարթֆոնի էկրանը սեղմելու ուժը: Արդեն հուլիսին ընկերությունը մտադիր է զգալիորեն ավելացնել արտադրության ծավալները: Ընդ որում աղբյուրները խոսում են iPhone 6s և iPhone 6s Plus-ի կառուցվածքի նմանության մասին սմարթֆոնների այսօրվա սերնդի հետ: Ուստի Apple-ում լուրջ դժվարություններ չեն ակնկալում արտադրության փուլում:

Միևնույն ժամանակ ընկերությունը կարող է խնդիրներ ունենալ Force Touch տեխնոլոգիայով դիսփլեյների առաքման ժամկետների հարցում: Իսկ դա, իր հերթին, հավանաբար կանդրադառնա նաև ընկերության սմարթֆոնների հաջորդ սերնդի զանգվածային արտադրության վրա:

Force Touch տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նոր 12-դյույմանով MacBook-ներում և Apple Watch «խելացի ժամացույցներում»: Ընկերությունում այն դիտարկում են որպես առանցքային մրցակցային առավելություն, որը թույլ կտա զգալիորեն առաջ անցնել Samsung-ից և մյուս արտադրողներից: Ըստ լուրերի, 0,2 մմ Force Touch-ի կիրառումը կհաստանցի iPhone-ը և 0,15 մմ ավելի երկար կդարձնի: iOS 9 ելքային ծածկագիրը մատնանշում է, որ սմարթֆոնում օգտագործվել է ավելի որակյալ ֆրոնտալ տեսախցիկ, իսկ KGI վերլուծաբան Մին Չին Կուոն վստահ է, որ iPhone 6s և iPhone 6s Plus տեղադրված է հիմնական 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, իսկ սմարթֆոնները նոր գունային երանգ կունենան` «Վարդագույն ոսկի» (Rose Gold):

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---