Samsung-ը գործարկում է սեփական վճարային համակարգը

Samsung-ը գործարկում է սեփական վճարային համակարգը

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը մշակում է սեփական Samsung Pay վճարային համակարգը, որի շնորհանդեսը տեղի կունենա Կորեայում օգոստոսին, իսկ սեպտեմբերի 28-ին համակարգը կգործարկվի ԱՄՆ-ում: Ենթադրվում է, որ համապատասխան հավելվածն աշխատելու է ոչ միայն NFC համակարգով, որը մինչև 10 սմ շառավիղով անլար կապի տեխնոլոգիա է, այլ նաև շատերի համար սովորական ռեժիմով` քարտերի միջոցով:

Samsung Pay-ը կկարողանա գործակցել Apple-ի (AAPL, Tech30), Google և Android Pay-ի հետ, որոնք աշխատում են նույն NFC տեխնոլոգիայով: Բացի այդ, հավելվածը կկարողանա շտրիխ-կոդ ստեղծել, որը հնարավոր կլինի «կարդալ», եթե չգործի քարտերը «կարդալու» գործառույթը:

Ինչպես վստահեցնում են Samsung Pay-ի հեղինակները, տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել ավանդական բանկային գործողությունների մեծ մասի դեպքում, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում լիովին հրաժարվել պլաստիկ քարտերից: Բացառություն է կազմում միայն վճարման եղանակը որոշ ավտոլցակայաններում, որտեղ պահանջվում է քարտը մուտքագրել սարքի մեջ:

Օգոստոսի 14-ին Հարավկորեական Samsung ընկերությունը միանգամից 2 նոր սմարթֆոն է ներկայացրել` Galaxy Note 5-ը և Galaxy S6 Edge Plus-ը: Նոր գաջեթների ցուցադրումը կայացել է օգոստոսի 13-ի երեկոյան՝ Նյու Յորքում:

Երկու սարքն էլ հագեցած են 1440x2560 պիկսել թողունակությամբ 5,7-դյույմանոց էկրանով, ինչպես նաև 16 և 5 մեգապիկսել խտությամբ մատրիցայով երկու տեսախցիկով: Նոր սմարթֆոններն ունեն 8-միջուկանի Exynos 7420 պրոցեսոր և աշխատում են բջջայինի Android 5.1 Lollipop ՕՀ-ով: Galaxy Note 5 և Galaxy S6 Edge Plus-ն ունեն նաև 4 Գբ օպերատիվ հիշողություն յուրաքանչյուրը և հավելյալ ծավալով մարտկոցներ:

Օգոստոսի 21-ին սմարթֆոնները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում ու Կանադայում: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, Galaxy S6 Edge Plus-ը սեպտեմբերին կհայտնվի նաև Ռուսաստանում, Հայաստանում վաճառքի մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---