Մուշում բախումներ են եղել. Քուրդ զինյալները կորուստներ ունեն

Մուշում բախումներ են եղել. Քուրդ զինյալները կորուստներ ունեն

PanARMENIAN.Net - Մուշի Վարթո շրջանում, որտեղ օգոստոսի 16-ին պարետային ժամ էր հայտարարվել, քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով զոհեր են եղել. սպանվել է 6 զինյալ։ Շրջանի 15 տարբեր վայում հատուկ գործողության արդյունքում 120 կգ պայթուցիկ է հայտնաբերվել։

Բախումների ընթացքում քաղաքի մուտքի մոտ կանգնեցված մեքենայից 15 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 5 հրթիռի մարտագլխիկ և այլ տարբեր զենքեր են առգրավվել, «Միլլիյեթ» թերթի կայքին հղումով գրում է tert.am-ը:

Հուլիսի –ին Թուրքիայի հարավարևելյան Մուշ գավառում Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ՔԱԿ-ի զինյալները երկու կամուրջ են պայթեցրել։ Ավելի վաղ, Մուշում ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել ժանդարմերիայի կայազորի հրամանատարի ավտոմեքենայի վրա: Նրա հետ մեքենայում իր կինն ու երեխան էին: Նրանք չեն տուժել, իսկ ոստիկանության սպան ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---